Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Համացանց

«Թեզը, թե՝ Ղարաբաղը տանք, լավ ենք ապրելու, ի սկզբանե սխալ է»․ Սուրեն Սարգսյան

14:20, շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
«Թեզը, թե՝ Ղարաբաղը տանք, լավ ենք ապրելու, ի սկզբանե սխալ է»․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Թեզը, թե՝ Ղարաբաղը տանք, լավ ենք ապրելու, ի սկզբանե սխալ է: Քանի որ Ղարաբաղը տաս, դրանով չի ավարտվի: Սյունիքին էլ են ուզելու, Սևանն էլ, մնացածն էլ: Գումարած դրան՝ Արցախի կորուստը այնպիսի բարոյահոգեբանական հետևանքներ է ունեցել հանրության համար, որի արդյունքում կորել է ինքնապաշտպանական բնազդը, թուլացել է ազգային իմունիտետը և այս ամենը անխուսափելիորեն բերելու է հիասթափության և արտագաղթի:
     Արցախը բեռ չէր: Արցախը համախմբող, միավորող ամենակարևոր գործոնն էր, որ համայն հայությունն ուներ: Հիմա այլևս այդպիսի գործոն չկա»:

| | |
1101 | 2
Facebook