Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կորոնավիրուսով վարակման 187 և մահվան 1 նոր դեպք

11:06, շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
Կորոնավիրուսով վարակման 187 և մահվան 1 նոր դեպք

Հուլիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 298 դեպք, որոնցից 218 242-ն` առողջացած, 4559-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3386 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 263 393 թեստավորում:
     Այսպիսով` երեկ կատարվել է 5669 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք: Ունենք 114 առողջացած և մահվան 1 դեպք:
     Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1111 է:

Աղբյուրը` ՀՀ ԱՆ
4443 | 0
Facebook