Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ.
Վկոնտակտե

Համացանց

«Ուզում ա ասի՝ նորմալ ա, ժողովո՛ւրդ ջան, մեկ-մեկ գերի, բան ունենալու ենք». Վազգեն Սաղաթելյան

10:54, շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
«Ուզում ա ասի՝ նորմալ ա, ժողովո՛ւրդ ջան, մեկ-մեկ գերի, բան ունենալու ենք». Վազգեն Սաղաթելյան

«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանի գրառումը. ««Սահմանները բավական անվտանգ են այս պահին, միևնույն ժամանակ, այսպիսի սահմանային կառուցվածքի դեպքում հնարավոր է սահմանային դեպքեր լինեն, եղանակային պայմաններով պայմանավորված՝ հնարավոր է սահմանային անցումներ կատարվեն։ Այսպիսի դեպքեր կլինեն, մինչև սահմանները կահավորվեն անվտանգային մեխանիզմներով»։ Արմեն Խաչատրյան
     Այսինքն ուզում ա ասի՝ նորմալ ա, ժողովուրդ ջան, ինչի՞ վրա եք զարմանում, մեկ-մեկ գերի բան ունենալու ենք, դե, հասկանում եք, սահմանային կառուցվածք ա, կահավորված չի էլի էդ անտերը։
     Պատերազմից անցել ա 8 ամսից ավել։ Ո՞վ պիտի կահավորեր մեր երկրի սահմանները։ Նախկիննե՞րը։ Ադրբեջանցի՞ն։ Ո՞վ ա պատասխանատու երկրի սահմանների համար։ Ո՞վ ա էս սաղ հարցերը թողած՝ զբաղվում քաղաքական վենդետաներով ու Սյունիքի գլխատմամբ։
     Հուշեմ, դրա անունը Նիկոլ ա ու ազգանունը Կիդման չի»:

| | |
2207 | 3
Facebook