Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Թերթերի տեսություն

ՔՊ-ի հաղթանակը դատական համակարգը հետ մղեց անկախության դիրքերից. «Հրապարակ»

09:36, շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
ՔՊ-ի հաղթանակը դատական համակարգը հետ մղեց անկախության դիրքերից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Երևանի դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հերթական կալանքի որոշումը կայացրեց Սյունիքի համայնքապետերից մեկի՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ։ Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը ԲԴԽ նախագահի պաշտոնում և հունիսի 20-ի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը դատական համակարգը կրկին ետ մղեցին անկախության դիրքերից՝ դարձնելով իշխանությունների կամակատարը ու ապացուցելով, որ ժամանակին ճիշտ էր Նիկոլ Փաշինյանը՝ դատական համակարգում հիմնականում վնգստացող դատավորներ են աշխատում, որոնք իրենց տիրոջ՝ գործադիր իշխանության դռներին վնգստում են և հրահանգներ ստանում՝ ում կալանավորել, ում հանդեպ ինչ վճիռներ կայացնել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2164 | 1
Facebook