Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Թերթերի տեսություն

Քաղաքական ուժերը որևէ ակնկալիք չունեն ՍԴ-ից. «Ժողովուրդ»

09:24, շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
Քաղաքական ուժերը որևէ ակնկալիք չունեն ՍԴ-ից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ հուլիսի 17-ին, Սահմանադրական դատարանը պետք է հրապարակի իր վճիռը չորս քաղաքական ուժերի կողմից ներկայացված բողոքի վերաբերյալ:

Քաղաքական ուժերը որևէ ակնկալիք չունեն ՍԴ-ից ու կարծում են, որ բան չի փոխվի, ինչի համար խորհրդարան անցած ուժերը պլաններ են գծում ԱԺ-ում իրենց աշխատանքների մասով: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ ՍԴ վճռի հրապարակումից հետո իշխանությունը պատրաստվում է արագ կազմակերպել պատգամավորական մանդատների բաշխումը:

Ըստ մեր տեղեկությունների՝ ԿԸՀ-ի հետ քննարկվել է մանդատների բախշման հարցը, ու հնարավոր է՝ այն կատարվի հուլիսի 22-23 ընկած ժամանակահատվածում. դեռ վերջնակամ որոշում չկա: Դրանից հետո նոր հայտնի կդառնա, թե երբ է կայանալու ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը. խոսվում է, որ այն լինելու է օգոստոսի 2-ին: Իշխանությունները նպատակ ունեն դրանից հետո արագ կազմել նաև գործադիր մարմինն ու նշանակել կառավարության անդամներին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
1528 | 0
Facebook