Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Լուսառատում շունը կծել է երեք հոգու․ նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է

21:30, ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
Լուսառատում շունը կծել է երեք հոգու․ նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է

Հուլիսի 16-ին`ժամը 12:05-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղի Գ. Չաուշ փողոցում գտնվող տներից մեկի բակի շունը կծել է հարևանին և անհանգստացնում է մյուս բնակիչներին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շունը կծել է Ա․ Պ-ին (ծնված 2000թ.), Ա․ Գ-ին (ծնված 1952թ.) և Ս․ Ս-ին (ծնված 1970թ.), ովքեր տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ։ Բժիշկները Ա․ Պ-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Փրկարարները քնեցրել են շանը և տեղափոխել Դիմիտրով գյուղ։

| | |
1945 | 0
Facebook