Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Shame on you». ՀՅԴ–ական երիտասարդները ակցիա են իրականացրել՝ ընդդեմ Շառլ Միշելի հայաստանյան այցի

20:42, ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
«Shame on you». ՀՅԴ–ական երիտասարդները ակցիա են իրականացրել՝ ընդդեմ Շառլ Միշելի հայաստանյան այցի

Այսօր՝ հուլիսի 16-ին, ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի հայաստանյան այցին ընդառաջ ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել։
     Նրանց ձեռքերում եղել է «Shame on you», «Armenia is not for sale» և այլ գրություններով պաստառներ։
     «Մենք հարց ենք ուղղում՝ որտե՞ղ էր Եվրոպան ամբողջ պատերազմի ընթացքում, որտե՞ղ էին, երբ Հայաստանի նկատմամբ կիրառվում ֆոսֆորային զենք, որտե՞ղ էր, երբ Ադրբեջանը սպանում էր Արցախի քաղաքացիական անձանց, ինչո՞ւ են հիմա նրանց եկել, արդյո՞ք փորձում են գնել Հայաստանը։ Մենք ասում ենք՝ Հայաստանը վաճառքի համար չէ»,- լրագրողների հետ զրույցում՝ ակցիայի նպատակը ներկայացնելիս, ասել է ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Shame on you». ՀՅԴ–ական երիտասարդները ակցիա են իրականացրել՝ ընդդեմ Շառլ Միշելի հայաստանյան այցի
6399 | 3
Facebook