Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Գնում ես փողոց, որ ոստիկան տեսնելիս նորից փախչե՞ս». Լյովա Եղիազարյան

20:30, ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
«Գնում ես փողոց, որ ոստիկան տեսնելիս նորից փախչե՞ս». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Եթե տեսնենք՝ էդ մանդատները որևԷ օգուտ չեն տալիս, էդ մանդատները պատռելու ենք, ելնենք փողոց»,- հայտարարում է Իշխան Սաղաթելյանը:

Նախ՝ դուք մանդատ պատռող չեք. Քոչարյանի փողերով հազիվ եք մի քանի մանդատ ձեռք գցել:

Երկրորդ՝ գնում ես փողոց, որ ի՞նչ անես. ոստիկան տեսնելիս տիեզերական արագությամբ նորից փախչե՞ս:

Հասկանալ է պետք, որ ձեր պարը վերջացել է, պարբաշին էլ ձախողել:

Յոլա գնացեք, մինչև քոք մաշեցումը, ինչպես կասեր ձեր հավատարիմ հանցակիցը»:

| | |
4327 | 4
Facebook