Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ.
Վկոնտակտե

Համացանց

«Պետական պաշտոնյաների աշխատավարձի չափը պետք է կախված լինի տնտեսության չափերից»․ Միքայել Նահապետյան

17:48, ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
«Պետական պաշտոնյաների աշխատավարձի չափը պետք է կախված լինի տնտեսության չափերից»․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական պաշտոնյաների վարձատրության համակարգը պետք է փոխել այնպես, որ աշխատավարձի չափը կախված լինի տնտեսության չափերից, եկամուտների արդար բաշխվածությունից ու տվյալ պաշտոնի կարևորությունից:
     Օրինակ՝ այս բանաձևը դրա շատ պրիմիտիվ ձևերից մեկն է.
     Պաշտոնային դրույքաչափ x [ՀՆԱ]ₚₑᵣₛₒₙ / Ջինիի գործակից = Աշխատավարձ։
     Այս բանաձևում պաշտոնի դրույքաչափը, որը սահմանված է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով ցույց է տալիս թե այդ պաշտոնյան որքան կշիռ ունի և որքան կարող է ազդել տնտեսական աճի կամ եկամուտների արդար բաշխման վրա:
     [ՀՆԱ]ₚₑᵣₛₒₙ - շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն է, որը նախորդ տարի մոտ 4300 դոլար է եղել, իսկ 2019-ին մոտ 4700 դոլար:
     Ջինիի գործակիցը ցույց է տալիս թե տվյալ երկրում եկամուտներն ինչքան արդարացի են բաշխվում: Որքան ցուցանիշը մոտ է 0-ին՝ այդքան արդար է, իսկ որքան ձգտում է 100-ի այդքան անարդար: Հայաստանում վերջին տվյալներով 36 է եղել:
     Պրակտիկայում սա նշանակում է, որ պատգամավորի աշխատավարձը էս տարի կլիներ10 * 4300 / 36 = 1194 դոլար։
     Էս աշխատավարձը կարա փոխվի երեք դեպքում՝
     1. Կամ էս մարդը գնում է ավելի բարձր պաշտոնի ու փոխվում է առաջին գործակիցը
     2. Կամ էս մարդը էնպես է աշխատում, որ Հայաստանի ՀՆԱ-ն աճի.
     3. Կամ էս մարդը ընդունում է օրենքներ, որոնք եկամուտների բաշխումը կդարձնեն առավել արդարացի:
     Էս ա եղբայր. ուզու՞մ ես բարձր աշխատավարձ` կամ Պանամայի չափ ՀՆԱ ստեղծի, կամ Մոլդովայի պես արդար բաշխման քաղաքականություն վարի, իսկ որ ավելի լավ կլինի բոլորի համար՝ Նորվեգիայի պես համ ՀՆԱ ստեղծի համ արդար բաշխի ու կստանաս 33,000 դոլար աշխատավարձ, որը ի դեպ նորվեգացի պատգամավորները չեն ստանում»:

| | |
1308 | 0
Facebook