Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարուժան Ներսեսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից

14:07, ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
Վարուժան Ներսեսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել.

  • Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Ձյունիկ Աղաջանյանին հետ կանչել Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
  • Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Վարուժան Ներսեսյանին հետ կանչել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
  • Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Վարուժան Ներսեսյանին նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Լոնդոն):
4367 | 0
Facebook