Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Եռակողմ հայտարարությունն անվտանգության սպառնալիք է». Արթուր Սաքունց

14:00, ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
«Եռակողմ հայտարարությունն անվտանգության սպառնալիք է». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը. «Եռակողմ համաձայնագիրը անվտանգության սպառնալիք է

Առանց Կրեմլի համաձայնության՝ Ալիևը չէր համարձակվի ներխուժել ՀՀ տարածք, սադրել սահմաններին, ինչպես և չէր համարձակվի առանց Կրեմլի համաձայնության ագրեսիա սկսել 2020թ. սեպտեմբերին։
     ՀՀ իշխանությունը պետք է հակակշիռներ գտնի` դիվանագիտական և ռազմաքաղաքական, ՀԱՊԿ-ից դուրս։
     Արդյունքները պետք է շատ շուտ երևան, այլապես Ալիևը կանգ չի առնելու՝ ունենալով Պուտինի անվերապահ աջակցությունը։
     Բաժանիր, որ տիրես կայսերական մեթոդի ակնհայտ կիրառման հետ գործ ունենք։
     Առաջարկները այլ կենտրոններից ու պետություններից բազմիցս են հնչեցվել, ձեռք են մեկնել, դրանց պետք է ձեռքը մեկնել ու գործել։
     Հապաղելն ավելացնելու է սպառնալիքները։
     ԱՄՆ, Ֆրանսիա, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ, ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, սա արդեն առաջին դասարանցուն էլ է հասկանալի այլևս»:

Աղբյուրը` Արթուր Սաքունց
| | |
2135 | 4
Facebook