Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ.
Թելեգրամ

Իրադարձություններ

Աշխարհի գավաթ․ Դանիելյանը և Մարտիրոսյանը հաղթեցին առաջին պարտիայում

13:00, ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
Աշխարհի գավաթ․ Դանիելյանը և Մարտիրոսյանը հաղթեցին առաջին պարտիայում

Ռուսաստանի Սոչի քաղաքում կայացան շախմատի աշխարհի գավաթի 2-րդ շրջանի 1-ին պարտիաները։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Լևոն Արոնյանը առողջական խնդիրների պատճառով չներկայացավ առաջին պարտիային և նրան գրանցվեց տեխնիկական պարտություն։ Կանանց մրցաշարի մեր միակ մասնակից Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեց Իրինա Բուլմագայի նկատմամբ։ Տղամարդկանց մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Թուրքիայի առաջատար գրոսմայստեր Յլմազ Մուստաֆային, Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանը ներկայացնող Նիջատ Աբասովի հետ։ Գաբրիել Սարգսյանը պարտվեց հնդիկ պատանի գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանադհային, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտվեց Աֆրիկայի ուժեղագույն գրոսմայստեր Ամին Բասեմին։
     Բրազիլիան ներկայացնող Գրիգոր Սևակ Մխիթարյանը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի առաջատար գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ։ Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Պառավյանը հաղթեց Ալեքսնադր Օնիշչուկին։ ԱՄՆ ներկայացնող Վարուժան Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Նիլս Գրանդելիուսի հետ։ ԱՄՆ ներկայացնող Սամուել Սևյանը պարտվեց Նիդերլանդների ներկայացուցիչ Բոկ Բենժամինին։
     Այսօր կկայան 2-րդ շրջանի պատասխան պարտիաները։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

| | |
1381 | 0
Facebook