Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դիանա Ադամյանը և Աստղիկ Ղուկասյանը հանդես կգան Կամերային նվագախմբի հետ

03:12, շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
Դիանա Ադամյանը և Աստղիկ Ղուկասյանը հանդես կգան Կամերային նվագախմբի հետ

Բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ ջութակահար Դիանա Ադամյանը և դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ։ Համերգը կկայանա հուլիսի 21-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Նվագախումբը կղեկավարի ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը։

Ծրագրում Վ. Ա. Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 20 ռե մինոր և Ֆ. Մենդելսոնի Ջութակի կոնցերտ մի մինոր երկ. 64 ստեղծագործություններն են։

Նշենք, որ միջոցառումը տեղի է ունենում Բեռլինի Debut in Deutschlandfunk Kultur համերգին ընդառաջ:

Ջութակահար Դիանա Ադամյանը միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է: 2020թ. հունիսին մասնակցել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին և արժանացել 1-ին մրցանակի: 2018թ. ապրիլին մասնակցել է Յեհուդի Մենուհինի անվան ջութակահարների միջազգային մրցույթին (Ժնև)՝ արժանանալով 1-ին մրցանակի: 2018թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին: 2015թ. դեկտեմբերին մասնակցել է Պ. Ի. Չայկովսկու անվան IX միջազգային պատանեկան մրցույթին և արժանացել է 2-րդ մրցանակի: Ելույթներով հանդես է եկել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում: Դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը 7 տարեկանից հանդես է եկել մենահամերգներով: Միջազգային բազում մրցույթների դափնեկիր է: 2008թ. մասնակցել է Գ. Սարաջյանի անվան հանրապետական մրցույթին (1-ին մրցանակ): 2009թ., 2013թ. մասնակցել է Ա. Բաբաջանյանի անվան հանրապետական մրցույթին (2-րդ մրցանակ, 1-ին մրցանակ չի շնորհվել): 2016թ. մասնակցել է Գերմանիայի Աախեն քաղաքում անցկացվող ClaviCologne միջազգային մրցույթին և արժանացել 3-րդ մրցանակի: 2020թ. մասնակցել է Viva music օնլայն միջազգային մրցույթին (1-ին մրցանակ): Արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի:

2132 | 0
Facebook