Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելգիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12-ի

12:00, ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
Բելգիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12-ի

Բելգիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, ևս 5-ն անհետ կորած են համարվում, հայտնել է բելգիական RTBF հեռուստաալիքը:
     Էյպենում 50-ամյա մի տղամարդ խեղդվել է իր տան նկուղում։ Անհետ կորածների թվում 15-ամյա աղջիկ կա, ում Լյուքսեմբուրգ նահանգում քշել է գետի հոսանքը։
     Ավերվել են հարյուրավոր բնակելի տներ, մի քանի կամուրջ, ջրի տակ են անցել բնակելի շենքեր ու ճանապարհներ: Որոշ բնակավայրերի իշխանություններ բնակիչներին կոչ են արել լքել տները։ Վալոնիայում դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը։ Վատ եղանակը խաթարել է էլեկտրականության, գազի և հեռախոսային ցանցերի աշխատանքը, դադարեցվել է փոստային առաքումը։
     Տարերքի դեմ պայքարին միացել են նաև զինվորականները:
     Ներկայում Բելգիայի մեծ մասում անձրևները դադարել են:

Բելգիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12-ի
5011 | 0
Facebook