Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մանրամասներ՝ Արցախի փողոցից հիվանդանոց տեղափոխված նորածնի վիճակի մասին

11:24, ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
Մանրամասներ՝ Արցախի փողոցից հիվանդանոց տեղափոխված նորածնի վիճակի մասին

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Նորածին երեխայի վիճակը շարունակում է կայունանալ, արհեստական շնչառական սարքն անջատված է:

Երեխան, որը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա էր տեղափոխվել հուլիսի 14-ին, ևս մի քանի օր կմնա համալսարանական մասնագետների հսկողության տակ:
     Հիշեցնեք, որ հուլիսի 14-ին Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքում ուներ ինֆեկցիաներ, շնչառական անբավարարություն»:

3516 | 0
Facebook