Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Համացանց

«Հոխիկյանի պատմածը հաղորդում է հանցագործության մասին». Սուրեն Սուրենյանց

11:12, ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
«Հոխիկյանի պատմածը հաղորդում է հանցագործության մասին». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Հոխիկյանի պատմածն, ըստ էության, հաղորդում է հանցագործության մասին:
     Լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել է նաև արցախյան վերջին պատերազմին՝ փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից վաղօրոք պլանավորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին:
     Ընդ որում, Հոխիկյանը վկայակոչում է իր, բլոգեր Լապշինի, վարչապետ Փաշինյանի, նրա նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի միջև 2019-ին տեղի ունեցած մի զրույցի մասին։
     Բացարձակապես չեմ ուզում պնդումներ անել՝ որքանո՞վ են իրական կամ ոչ իրական Հոխիկյանի պատմածները։ Փաստն այն է, որ դրանք հանցագործության մասին հաղորդում են։ Սա այն դեպքն է, որ դեպքի առթիվ քրեական գործ պետք է հարուցվի, որը կհաստատի կամ կհերքի Հոխիկյանի պնդումները՝ նրա կամ Փաշինյանի համար հնարավոր իրավական հետևաքներով»:

| | |
3208 | 5
Facebook