Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 80-ի

10:30, ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
Գերմանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 80-ի

Գերմանիայի արևմուտքում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի։ Այս մասին հայտնել է Bild թերթը՝ հղում անելով Կոբլենցի ոստիկանությանը։
     Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային հողում մահացել է առնվազն 30 մարդ, Ռեյնլանդ-Պֆալցում՝ 50:
     «Մենք մտավախություն ունենք, որ զոհերի թիվը կավելանա»,- նշել են իրավապահ մարմինները:
     N-tv հեռուստաալիքի տվյալներով, զոհերի թիվն արդեն հասել է 81-ի։
     Հիշեցնենք՝ Գերմանիայում հորդառատ անձրևները շարունակվում են հուլիսի 11-ից: Տեղատարափ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել։
     Տարերքը հիմնական հարվածը հասցրել է Գերմանիայի արևմտյան և հարավ-արևմտյան շրջաններին, որտեղ գետերը դուրս են եկել ափերից և հեղեղել փողոցները:
     Մոտ 1300 մարդ համարվում է անհետ կորած։

4698 | 0
Facebook