Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Արցախում ամբողջ ունեցվածքը կորցրած մարդկանցից շատերին դեռ չի վճարվել իրենց փոխհատուցումը»․ Բորիս Նավասարդյան

00:24, ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
«Արցախում ամբողջ ունեցվածքը կորցրած մարդկանցից շատերին դեռ չի վճարվել իրենց փոխհատուցումը»․ Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկախ իրական ծանրաբեռնվածությունից ու դրա հետ կապված ծախսերից՝ որպես ծաղրանք եմ ընկալում ԱԺ-ի պատգամավորների փոխհատուցման գումարի հնգապատիկ բարձրացումը, երբ Արցախում իրենց ամբողջ ունեցվածքը կորցրած մարդկանցից շատերին դեռ չի վճարվել իրենց հասնող փոխհատուցումը։ Ծանրագույն վիճակում գտնվելով՝ նույնիսկ չգիտեն, երբ են ստանալու ամենօրյա գոյատևման համար անհրաժեշտ այդ միջոցները։ Որքան շատ լինեն այսօրվա ընդունվածի նման որոշումները, այդքան ուշ են ստանալու․․․ Լավագույն դեպքում․․․»։

| | |
860 | 2
Facebook