Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Համացանց

«Ինչպե՞ս կարող է ոստիկանը պահանջել վարորդներից ու ուղևորներից ամրակապվել, եթե ինքը չի ամրակապվում»․ Դ․ Իոաննիսյան

01:12, ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
«Ինչպե՞ս կարող է ոստիկանը պահանջել վարորդներից ու ուղևորներից ամրակապվել, եթե ինքը չի ամրակապվում»․ Դ․ Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանության ծառայողները պետք է ամրակապվեն (նաև բնակավայրերում)։
     Երեկ երեկոյան երկու ոստիկան (պարեկապահակակետային ծառայության ծառայող) մահացել են ավտովթարից: 2018 թվականի հունվարին երկու ոստիկան (ճանապարհային ոստիկանության ծառայող) մահացան ավտովթարից:
     Կարիք չկա գրելու, թե ինչ կարևոր ու փրկող դեր ունի ամրագոտին՝ սկսած 20 կմ/ժ արագությունների դեպքում - դա գիտությունն ու վիճակագրությունը վաղուց են ապացուցել: Մահացությունը 60+ տոկոսով պակասում է առջևի ուղևորի ու վարորդի համար, 40+ տոկոսով՝ ետևի ուղևորների համար:
     Բայց հարցս հետևյալն է. ինչո՞ւ ոստիկանները չեն ամրակապվում: Ոստիկանն էլ է մարդ, ոստիկանն էլ է ընկնում վթարի մեջ, ոստիկանն էլ կարող է վիրավորվել կամ մահանալ:
     Բայց ամենակարևորն այլ է. ինչպե՞ս կարող է ոստիկանը պահանջել այլ վարորդներից ու ուղևորներից ամրակապվել, եթե ինքը չի ամրակապվում: Նման մոտեցումը վարորդի մոտ ստեղծում է տպավորություն, որ պահանջը ձևական է ու չունի անվտանգության ապահովման նպատակ: Բայց եթե պարտավոր չեն, ուրեմն աստված իրենց երաշխավորո՞ւմ է վթարներից:
     Այո՛, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն ոստիկանները կարող են բնակավայրերում չամրակապվել (բնակավայրից դուրս օրոնքով էլ են պարտավոր):
     Հ.Գ. 2018 թվականի հունվարին ՃՈ երկու ոստիկանների մահվանից հետո («Ճվ-ճվ Արոյի» վթարը) Վլադիմիր Գասպարյանին առաջարկեցի, որ բոլոր ոստիկաններին հրահանգվի բնակավայրում ամրակապվել: Առաջարկս ընդունեց, հրահանգեց, բայց այդ ամրակապվելը տևեց 2-3 շաբաթ»:

«Ինչպե՞ս կարող է ոստիկանը պահանջել վարորդներից ու ուղևորներից ամրակապվել, եթե ինքը չի ամրակապվում»․ Դ․ Իոաննիսյան
«Ինչպե՞ս կարող է ոստիկանը պահանջել վարորդներից ու ուղևորներից ամրակապվել, եթե ինքը չի ամրակապվում»․ Դ․ Իոաննիսյան
«Ինչպե՞ս կարող է ոստիկանը պահանջել վարորդներից ու ուղևորներից ամրակապվել, եթե ինքը չի ամրակապվում»․ Դ․ Իոաննիսյան
«Ինչպե՞ս կարող է ոստիկանը պահանջել վարորդներից ու ուղևորներից ամրակապվել, եթե ինքը չի ամրակապվում»․ Դ․ Իոաննիսյան
| | |
2165 | 0
Facebook