Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան Թուրքիայից ստացել է Bayraktar TB2 ԱԹՍ-ի առաջին խմբաքանակը

22:12, հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ.
Ուկրաինան Թուրքիայից ստացել է Bayraktar TB2 ԱԹՍ-ի առաջին խմբաքանակը

Առաջին Bayraktar TB2 հարվածային անօդաչու համալիրը տեղափոխվել է Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը։

Նրա խոսքով՝ այս պահին տեղակայման վայրում իրականացվում են ընդունման վերջնական փորձարկումները։ Տարանը հայտնել է, որ դրանից հետո անօդաչու թռչող սարքը կփոխանցվի Ուկրաինայի ռազմածովային ուժերին:

Ուկրաինայի պաշտպանության նախարարն ասել է, որ դրա օգնությամբ Կիևը կկարողանա «արդյունավետ հսկողություն իրականացնել Սև և Ազովի ծովերի ափերի ու ջրային տարածքների նկատմամբ»:

5241 | 2
Facebook