Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի». Գ. Սուրենյան

13:36, հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ.
«Օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի». Գ. Սուրենյան

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել.

«Ուշադրություն
     ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է։
     Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի
     16-20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով՝ հուլիսի 19-20-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի»:

11840 | 0
Facebook