Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պայմանավորվենք, որ դաստիարակ-ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը տեղի ունենա ատեստավորումից հետո». Նիկոլ Փաշինյան

11:30, հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ.
«Պայմանավորվենք, որ դաստիարակ-ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը տեղի ունենա ատեստավորումից հետո». Նիկոլ Փաշինյան

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը սահմանելու մասին հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «2022թ. սեպտեմբերից հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի դաստիարակ-ուսուցիչների աշխատավարձերի որոշակի բարձրացում տեղի ունենա: Առաջարկում եմ պայմանավորվել, որ աշխատավարձի բարձրացումը տեղի է ունենալու ատեստավորունից հետո: Այսինքն՝ բարձրացնելու ենք միայն այն ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձը, ովքեր անցած կլինեն ատեստավորումն ու հաստատված կլինի որակավարումը»:

5116 | 0
Facebook