Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչով է զբաղված ԱԱԾ-ն, երբ թշնամին Հայաստանի ներսում է. «Ժողովուրդ»

09:06, հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ.
Ինչով է զբաղված ԱԱԾ-ն, երբ թշնամին Հայաստանի ներսում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկու ամիս է, ինչ թշնամին մխրճվել է Հայաստանի սահմանից ներս, ու հարց է առաջանում, թե ինչով է զբաղված Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ուժային կառույցը՝ Ազգային անվտանգության ծառայությունը: Ուսումնասիրելով Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքը՝ նկատեցինք, որ ԱԱԾ-ն զբաղված է գրեթե ամեն հարցերով, բացի սահմանային անվտանգության հարցերից:

Օրինակ՝ պաշտոնական կայքում կարող ենք հանդիպել տեղեկատվության, որ բացահայտվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպք, կրթության ոլորտում կաշառք ստանալու դեպք, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք և այսպես շարունակ, և ոչ մի հաղորդագրություն չկա սահմանի, երկրի անվտանգության, լրտեսների բացահայտման և իրականում մեր երկրի անվտանգային իրավիճակի մասով»:

Մանրամասները՝ թերթի համարում:

6938 | 1
Facebook