Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հասարակությունը մեզնից լուրջ ակնկալիքներ ունի»․ Վահրամ Դումանյան

00:06, հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ.
«Հասարակությունը մեզնից լուրջ ակնկալիքներ ունի»․ Վահրամ Դումանյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գերատեսչության աջակցող ստորաբաժանումների և սպորտի ոլորտը համակարգող վարչության աշխատակիցների հետ:

Հանդիպմանը քննարկվել են ստորաբաժանումներում առկա խնդիրներն ու աշխատանքի արդյունավետության բարձրացման առաջարկները, կազմակերպչական և տարբեր բնագավառներին վերաբերող հարցեր, ինչպես նաև «Վաստակավոր մարզչի» կոչում շնորհելու ընթացակարգային խնդիրներ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Վահրամ Դումանյանը կարևորել է աշխատակիցների միջև համագործակցային, գործընկերային մթնոլորտը, ընդհանուր աշխատանքի նկատմամբ սրտացավությունը. «Սպորտի գծով փոխնախարարը պետք է ճիշտ այնքան մտահոգ լինի կրթության ոլորտի խնդիրներով, որքան սպորտի դեպքում և հակառակը, որովհետև մենք մեկ ամբողջություն ենք, և բոլորիս նպատակը նույնն է»:

Որպես աշխատանքային գործունեության առանցքային բաղադրիչ՝ ընդգծվել են աշխատանքների արդյունավետության բարձրացումը. «Հասարակությունը մեզնից լուրջ ակնկալիքներ ունի, և մենք պետք է բարձրարժեք արդյունքներ արձանագրենք: Պետք է գտնել ճկուն մեխանիզմներ՝ խնդիրներն առավել արդյունավետ և արագ լուծելու համար»:

Խորհրդակցության ավարտին Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև COVID-19 համավարակի դեմ պատվաստվելու անհրաժեշտությանը՝ նշելով. «Կոչ եմ անում պատվաստվել և կանխել համավարակի ընթացքը: Դա յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է, և համաշխարհային մակարդակով ցուցանիշ է երկրների զարգացվածության աստիճանը որոշելու համար»:

4835 | 0
Facebook