Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կալաձեն հանդիպել է Ալիևի հետ

15:48, չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ.
Կալաձեն հանդիպել է Ալիևի հետ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Բաքու կատարած այցի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկել են 2 երկրների միջև համագործակցության հարցերը, հայտնում է Sputnik-georgia-ն:
     Քաղաքական գործիչները կարևորել են նախօրեին Թբիլիսիի և Բաքվի՝ քույր քաղաքներ դառնալու մասին հուշագրի ստորագրումը։
     Հանդիպմանն Ադրբեջանի նախագահը նշել է Կալաձեի անձնական ներդրումը վրաց-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման գործում:

6624 | 0
Facebook