Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից

17:12, չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ.
Հռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից

Հռոմի Ագոստինո Ջեմելիի անվան հիվանդանոցի բժիշկներն՝ աղիների վիրահատությունից հետո դուրս են գրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Այս մասին հայտնել է Tgcom24 հեռուստաալիքը։
     Կիրակի քահանայապետը ավանդական աղոթք և քարոզ է անցկացրել՝ հիվանդանոցի պատուհանից օրհնելով հավաքվածներին։
     Ավելի վաղ իտալական հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերը ցույց են տվել, որ հիվանդանոցի ներսում, որտեղ Ֆրանցիսկոսը ողջունել է անձնակազմին և այլ հիվանդներին, այդ թվում՝ մանկական բաժանմունքում, տեղաշարժվել է անվասայլակով:
     Ինչպես նշել են Վատիկանի աղբյուրները, քահանայապետի հայտնվելը հավատացյալների առջև՝ ինքնին, վիրահատությունից հետո լիարժեք վերականգնման նշան է:

4770 | 0
Facebook