Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում հյուրանոցի փլուզման հետևանքով 17 մարդ է մահացել

13:18, չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ.
Չինաստանում հյուրանոցի փլուզման հետևանքով 17 մարդ է մահացել

Չինաստանի Ցզյանսու նահանգի Սուչժոու քաղաքում հյուրանոցի փլուզման զոհերի թիվը հասել է 17-ի, որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են, հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
     Ավելի վաղ հաղորդվել էր 8 զոհվածի և 9 կորածի մասին:
     Սուչժոուի շրջաններից մեկում գտնվող հյուրանոցի փլուզումը տեղի է ունեցել երկուշաբթի օրվա 2-րդ կեսին՝ դեռևս անհայտ պատճառով: Հաջողվել է պարզել, որ փլուզումից հետո փլատակների տակ է հայտնվել 23 մարդ։
     Ստեղծվել է կառավարական խումբ, որը զբաղվում է միջադեպի պատճառների հետաքննությամբ:

Չինաստանում հյուրանոցի փլուզման հետևանքով 17 մարդ է մահացել
4737 | 0
Facebook