Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել

10:24, չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ.
Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ, Գրիգորյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ:

Որոշումների մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Գրիգորյանին ազատել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Գրիգորյանին նշանակել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ»։

8949 | 1
Facebook