Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կուբայում անկարգությունների հետևանքով 1 մարդ է մահացել

12:06, չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ.
Կուբայում անկարգությունների հետևանքով 1 մարդ է մահացել

Կուբայում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով առնվազն 1 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Կուբայի լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Կուբայի 36-ամյա քաղաքացին Հավանայի Արոյո-Նարանխո շրջանում մահացու վնասվածքներ է ստացել՝ ոստիկանների վրա հարձակման հետևանքով: Ինչպես նշում է գործակալությունը, ներքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել նրա մահվան կապակցությամբ:
     Բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարները հարձակվել են տների վրա, այրել բեռնատարներ, դանակներով ու քարերով հարձակվել ոստիկանների և խաղաղ բնակիչների վրա։ Նրանց գործողությունների արդյունքում վնասվել են Էլեկտրահաղորդման գծերը։
     Բախումների ընթացքում ակցիայի որոշ մասնակիցներ ձերբակալվել են։ Մի քանի մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ, վնասվածքներ են ստացել։

5985 | 0
Facebook