Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Աննա Հակոբյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի․ «Իրավունք»

09:36, չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ.
Աննա Հակոբյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ լայնամասշտաբ քննարկումներ են ընթանում այն մա­սին, որ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի դեմ քրեական գործ հարուցելու նախադրյալներ կան: Ըստ որոշ իրա­վապաշտպանների՝ Հակոբյանի՝ բունկե­րում լինելու և անհասկանալի գործունե­ություն ծավալելու վերաբերյալ հատուկ քայլեր պետք է ձեռնարկի ոչ միայն Քննչական կոմիտեն, այլև ԱԱԾ-ն:

Պա­տերազմից ավելի քան 10 ամիս անց, ի վերջո, հարուցվե՞ց քրեական գործ, թե՞ ոչ, «Իրավունքը» փորձեց պարզել ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից: Թադևոսյանի խոսքով՝ Աննա Հակոբյանի դեմ որևէ քրեական գործ չի հարուցվել, իսկ ահա ինչ վերաբերվում է Հակոբյանի բունկերային արկածներին, ապա մեր զրուցակցի պնդմամբ՝ այդ ամենի վերաբերյալ Քննչական կոմիտեում անգամ նման խոսակցություններ չկան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

9054 | 3
Facebook