Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս շենքի հետ կապված ցանկացած աշխատանք կլինի ապօրինի». Գրիգոր Երիցյան

12:54, երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ.
«Այս շենքի հետ կապված ցանկացած աշխատանք կլինի ապօրինի». Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարանը Հանրապետության 46 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան-շենքի քանդման թույլտվություն չի տվել:

Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստին արձանագրեցինք, որ այս շենքի հետ կապված ցանկացած աշխատանք կլինի ապօրինի և հրավիրեցինք նոր պարեկային ծառայության և քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների ուշադրությունը:

Սպասում ենք նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արձագանքին»:

4445 | 0
Facebook