Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը ծրագրում է շինանյութի շուկաներ կառուցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում

13:30, երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ.
Իրանը ծրագրում է շինանյութի շուկաներ կառուցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում

Իրանը մտադիր է շինանյութի շուկաներ ստեղծել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների մերձակայքում։ Այս մասին հայտնել է Իրանի տնտեսական հարցերով փոխնահանգապետ Ալի Ջահանգիրին, փոխանցում է ադրբեջանական լրատվամիջոցը։

«Իրանական ընկերությունները շահագրգռված են այդ հողերում շինարարական աշխատանքներ իրականացնելու հարցում»,- ասել է նա:

«Ակնկալվում է, որ այդ շուկայի շնորհիվ տրանսպորտային ծախսերը նվազագույնի կհասցվեն։ Բնականաբար, ադրբեջանական և իրանական կողմերը ուսումնասիրություններ կիրականացնեն այդ կապակցությամբ»,- նշել է Ջահանգիրին։

Նա հայտնել է, որ իրանական արդյունաբերության արտադրանքը կներկայացվի նոյեմբերին՝ Բաքվում կայանալիք ցուցահանդեսում:

6753 | 2
Facebook