Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեր հարցն ուղղակիորեն կապված էր Փաշինյանի հետ». Դավիթ Հարությունյանը՝ Վահե Գրիգորյանին

11:36, երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ.
«Ձեր հարցն ուղղակիորեն կապված էր Փաշինյանի հետ». Դավիթ Հարությունյանը՝ Վահե Գրիգորյանին

Արձագանքելով «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն անդրադարձավ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրաժարականին ու ասաց. «Այսօր հուլիսի 13-ն է, ՀՀ-ն դեռ չունի վարչապետի պաշտոնին հարիր դեմոկրատական լեգիտիմությամբ օժտված, նոր ընտրության արդյունքում նշանակված վարչապետ, որը, որպես կանոն, գործադիր իշխանության ղեկավարի դիրքին վայել է: Պատկերացրեք ՍԴ որոշումը, որ ևս մի քանի ամիս կարող է շրջապտույտը տևել: Հարցս հետևյալն է՝ հետևանքային ազդեցության իմաստով, ինչո՞ւ պիտի սահմանադիրն ընտրի այն տարբերակը, որ ՀՀ գործադիր իշխանության ղեկավարումը մնա առանց ժողովրդավարական լեգիտիմության պաշտոնյայի»:

Դավիթ Հարությունյանին դուր չեկավ հարցը. «Հարցը ուղղակիորեն կապվում էր հենց Փաշինյանի հետ, որովհետև, հրաժարականի ինստիտուտը սահմանադիրը ստեղծել է ոչ թե այն նպատակով, որ ցրվի ԱԺ-ն ու ձևավորվի նորը: Այս ամենը տեղի ունեցած մի պատճառով, որ վարչապետը փորձեց վարչապետի հրաժարականի գործիքն օգտագործել այլ նպատակով: Իսկ տեղի էր ունենալու հետևյալը. լինելու էր վարչապետի ընտրություն ԱԺ-ի կողմից ու միմիայն փակուղային իրավիճակներում, երբ չի հաջողվում ընտրել վարչապետ, այդ դեպքում է սկսում երկրորդ պրոցեսը, բայց ո՛չ արհեստականորեն»:

Գրիգորյանն ասաց՝ իր հարցն անձերի հետ կապված չէր:

ՍԴ նիստը շարունակվում է
6220 | 3
Facebook