Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Արման Աբովյանը բաց նամակ է հղել ՀՀ ԱԳՆ-ին

17:00, երկուշաբթի, 12 հուլիսի, 2021 թ.
Արման Աբովյանը բաց նամակ է հղել ՀՀ ԱԳՆ-ին

ԲՀԿ-ական Արման Աբովյանը բաց նամակ է հղել ՀՀ ԱԳՆ-ին. «Հարգելի՛ գործընկերներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրեր առաջ մի շարք երկրների դեսպաններ այցելեցին թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ, մասնավորապես՝ Շուշի քաղաք, խնդրում եմ հայտնել հետևյալը.

• Ի՞նչ քայլեր են կատարվել ՀՀ ԱԳՆ կողմից՝ կանխելու ադրբեջանական կողմի սույն սադրիչ գործողությունները դիվանագիտական դաշտում:

• Պատրաստվո՞ւմ է արդյոք ՀՀ ԱԳ նախարարությունը դիմել դիվանագիտական քայլերի, մասնավորապես՝ բողոքի նոտաներ հղել այն պետությունների դիվանագիտական հաստատություններին, որոնց ներկայացուցիչներն այցելել են
     թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ:

• Եվ առհասարակ, խնդրում եմ պարզաբանում տալ՝ արդյոք ՀՀ կառավարությունը և ՀՀ ԱԳՆ համարում են տվյալ տարածքները թուրք-ադրբեջանական տեռորիստական
     ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ, թե՞ ոչ»:

Արման Աբովյանը բաց նամակ է հղել ՀՀ ԱԳՆ-ին
Արման Աբովյանը բաց նամակ է հղել ՀՀ ԱԳՆ-ին
5609 | 1
Facebook