Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սյունիքի համայնքների ղեկավարների դեմ արշավն ահաբեկչություն է հիշեցնում». Տիգրան Աբրահամյան

12:00, երկուշաբթի, 12 հուլիսի, 2021 թ.
«Սյունիքի համայնքների ղեկավարների դեմ արշավն ահաբեկչություն է հիշեցնում». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի համայնքների ղեկավարների դեմ սկսած իշխանական արշավն ավելի շատ ահաբեկչություն է հիշեցնում, քան վրեժ, վենդետա կամ զուտ փոքր մարդու քմահաճույք։

Այսպիսի գործողություններն աններելի են ու աններելի են ոչ այնքան քաղաքական, որքան միջանձնային մակարդակում։

Համարենք, որ սրանց հաջողվի այդ մարդկանց 1, 3, կամ 5 տարվա ազատազրկման ենթարկել, բա հետո՞։

Այս ամենը ներման ենթակա չէ և մի օր գմփալու է, ինչի փլատակների տակ ոչ միայն կապիտուլյանտն է մնալու, այլ իրավապահ մարմինների տարբեր դեմքեր, որոնցից շատերն այդպես էլ չհասկացան, որ զոհասեղանին երկիրն է, մեր պետականությունը»։

5212 | 2
Facebook