Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թալիբան»-ի ռազմարշավն անհագստացրել է ԱՄՆ-ին

21:12, կիրակի, 11 հուլիսի, 2021 թ.
«Թալիբան»-ի ռազմարշավն անհագստացրել է ԱՄՆ-ին

Աֆղանստանում իրադրության վատթարացումը, բռնության աճն ու «Թալիբան» շարժման ռազմարշավն անհանգստություն է հարուցում, այս մասին հայտարարել է Փենթագոնի մամլո քարտուղար Ջոն Քիրբին Fox News հեռուստաընկերության եթերում: «Մենք, իհարկե, խորն անհանգստությամբ ենք հետևում Աֆղանստանում իրադրության վատթարացմանը, բռնության խորացմանն ու «Թալիբան»-ի ռազմարշավին»,- ասել է նա՝ մեկնաբանելով թալիբների կողմից նոր շրջանների գրավման մասին լուրը: «Մենք գիտենք այդ մասին և ուշադրությամբ հետևում ենք ու աշխատում ենք մեր աֆղանցի գործընկերների հետ, որպեսզի նրանք կիրառեն բոլոր այն հնարավորությունները, որոնք, ինչպես մեզ հայտնի է, իրենք ունեն: Եթե նրանք ուզում են պաշտպանել իրենց երկիրը, ապա հենց հիմա է դրա ժամանակը»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի մյուս երկրները հանել են զորքերն Աֆղանստանից, ինչի հետևանքով «Թալիբան» շարժումը մի շարք ուղղություններով հարձակման է անցել: Ներկա պահին Աֆղանստանի մի քանի տասնյակ շրջաններ գտնվում են թալիբների վերահսկողության տակ: Տեղական լրատվականների հաղորդմամբ՝ նրանք նաև գրավել են մի քանի կարևոր սահմանային անցակետեր Տաջիկստանի, Իրանի ու Պակիստանի հետ սահմանին:

6826 | 0
Facebook