Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել են Ալիևի հրավերով Շուշի մեկնելուց

11:18, կիրակի, 11 հուլիսի, 2021 թ.
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել են Ալիևի հրավերով Շուշի մեկնելուց

Նախօրեին Ադրբեջանի կառավարության հրավերով Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների շարքում չկային երեք տերությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները: Վերջիններս չեն ընդունել պաշտոնական Բաքվի հրավերը և հրաժարվել են մեկնել այնտեղ, հայտնում է Haqqin.az-ը:
     Այցից հրաժարվելը մեծ աղմուկ է բարձրացրել. կատարվածը «դեմարշ» են անվանել, իսկ երեք գերտերությունները մեղադրվել են «հայանպաստ» դիրքորոշման մեջ:
     Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ դիվանագիտական ​​կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ:

11743 | 3
Facebook