Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է

11:54, շաբաթ, 10 հուլիսի, 2021 թ.
Այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է

«Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը»,- այսպես էին բնորոշում բոլոր ժամանակների հայ և խորհրդային կինոյի նշանավոր դերասանուհի Գալյա Նովենցին: Այսօր դերասանուհու ծննդյան օրն է (ծնվել է 1937թ. հուլիսի 10-ին Երևան քաղաքում):

Այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է
Այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է

     Գալյա Նովենցին մեծ ճանաչում բերեց հատկապես «Մեր մանկության տանգոն» ֆիլմը: Դերասանուհու տաղանդով հիացան համաշխարհային կինոյի շատ մեծություններ:
Մեր մանկության տանգոն

Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Բարև, ես եմ», «Հեղնար աղբյուր», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Գիքորը», «Հին օրերի տանգոն», «Կարոտ», «Որտեղ էիր, մարդ Աստծո» և այլն:

Այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է
Այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է

     «Հիմա եմ հասկանում, որ մայրս եթե ավելի բաց լիներ, ավելի հաճախ խոսեր, հանդիսատեսը տասն անգամ ավելի շատ ինֆորմացիա կունենար նրա մասին: Դա նրա ընտրությունն էր, Գալյա Նովենցն ինչ-որ չափով հանելուկ մնաց իր հանդիսատեսի համար»,- հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է որդին` Հակոբ Ղազանչյանը:
Այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է
Այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է

1995 թվականից Գ․ Նովենցը բնակվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ էլ մահացել է։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Մեր մանկության տանգոն

5753 | 0
Facebook