Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

22:48, ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հետախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ։
     «Երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել իրենց թիմերի համատեղ աշխատանքը ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովից հետո, ինչը հանգեցրել է Սիրիային հասցվող միջսահմանային հումանիտար օգնությունը վերսկսելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միաձայն որոշմանը»,- ասված է հայտարարության մեջ:
     ԱՄՆ Նախագահը Պուտինի հետ խոսել է նաև Ռուսաստանում գտնվող հանցագործների կողմից իրականացվող կիբերհարձակումների մասին, որոնք ազդել են ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ աշխարհի այլ երկրների վրա:
     Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ գործողություններ կձեռնարկի իր ենթակառուցվածքները կիբերհարձակումներից պաշտպանելու համար:
     ԱՄՆ նախագահի խոսքով՝ Մոսկվան պետք է միջոցներ ձեռնարկի հաքերների գործունեությունը ճնշելու համար:

7661 | 0
Facebook