Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատրաստ եմ բացատրություններ ներկայացնել». Վահե Գրիգորյանը՝ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին

12:00, ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
«Պատրաստ եմ բացատրություններ ներկայացնել». Վահե Գրիգորյանը՝ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն անդրադարձել է «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանի միջնորդությանը, որով վերջինն ընդգծում էր Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինությունը: Ըստ միջնորդության՝ Գրիգորյանը ժամանակին ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի շահերը թե՛ ՀՀ-ում, թե՛ ՄԻԵԴ-ում, և ունի մտերիմ կապեր Փաշինյանի հետ:

«Քանի որ հարցը վերաբերում է ինձ, ես կսահամափակվեմ մի բովանդակային մեկնաբանությամբ: Դատարանի որոշելիքն է՝ այս հարցը քննարկել, թե ոչ: Ես ամբողջությամբ պատրաստ եմ իմ բացատրությունները ներկայացնել դրա վերաբերյալ: Պարո՛ն Զոհրաբյան, քանի որ հանրությունը նույնպես պիտի տեղյակ լինի այս ամենից, և ես չեմ ցանկանում թաքնվել ձևական պահանջների հետևում և բովանդակային կարևորություն ունեցող հարցերը թողնել անպատասխան, Ձեր բարձրացրած հարցն ամբողջ ծավալով, բազմապատիկ ավելի խորությամբ քննարկվել է աշխատակարգային նիստի ընթացքում: Ես Ձեզ ընդամենը խորհուրդ կտամ ծանոթանալ աշխատակարգային նիստի արձանագրությանը: Հարցը բարձրացվել է դատավորների կողմից. ստացել՝ մեկ կողմ ձայն: Եթե բարձր դատարանը կհամարի, որ հարցը կրկին քննության ենթակա է, ես պատրաստ եմ իմ բացատրությունները ներկայացնել»:

Քիչ առաջ Սահմանադրական դատարանի կազմը որոշեց մերժել միջնորդության քննությունը:

5600 | 1
Facebook