Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս ՍԴ-ն մի անգամ Քոչարյանին ազատել է Մարտի 1-ի գործով պատասխանատվությունից». Արման Բաբաջանյան

11:18, ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
«Այս ՍԴ-ն մի անգամ Քոչարյանին ազատել է Մարտի 1-ի գործով պատասխանատվությունից». Արման Բաբաջանյան

«Այս դատարանը 1998-ից սկսած՝ մասնակցել է պետության զավթման՝ նախկին իշխանությունների ամբողջ գործընթացներին ու նրանց հիմնական ընտրակեղծիքները դակող մարմին է եղել»,- ՍԴ-ի դիմաց, ի պաշտպանություն ժողովրդավարության, ակցիայի ժամանակ հայտարարեց «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը: «Այսօրվա դիմումները նպատակ ունեն մեր երկրում հավելյալ ցնցումներ ու լարումներ առաջացնել: Այս ՍԴ-ն մի անգամ Քոչարյանին ազատել է Մարտի 1-ի գործով պատասխանատվությունից, չկա վստահություն այս ՍԴ-ի նկատմամբ»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ ՍԴ-ն քննում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:

5201 | 2
Facebook