Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արագիլների աղտոտումը մահացու է. կորցնում ենք մեր բնությունը». Հայկ Մարտիրոսյան

13:24, ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
«Արագիլների աղտոտումը մահացու է. կորցնում ենք մեր բնությունը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ երկիր է կործանվում, երբ հինգ հազարը չկան ու էլ ավելին չեն լինելու, կենդանիների ու վայրի բնության հարցը երկրորդ պլան է գնում:
     Բայց սա մեր երկիրն է: Այս երկիրը մենք փորձելու ենք պահել ամեն գնով, որքան էլ որ ոմանք հաստատակամորեն այն վստահեն այն թշնամուն նվիրողներին: Եվ մեր այս երկրում ապրելու համար մեզ նաև նրա բնությունն է պետք:
     Այս տարի ևս` արդեն որերորդ տարին արագիլներն աղտոտված են: Արդեն երրորդ ամառն է, երբ Հայաստանի թրքական ռեժիմը ոչինչ չի անում կանխելու սա, երրորդ ամառն է, երբ ձկնաբուծարաններն անարգել ու անպատիժ ոչնչացնում են երկրի բնությունը:
     Երեք տարի առաջ ես բարձրաձայնեցի հարցի մասին: Այս տարի արդեն Նյու Յորքից պրոֆեսոր Գայանե Հովակիմյանի աջակցությամբ թռչնորսիչ ցանցանետ սարք ունենք, որ Հայաստանում նախկինում չկար: Իսկ դա նշանակում է, որ լվալու համար առավել հեշտ է լինելու արագիլին բռնելը: Բայց, միևնույն է, աղտոտումը մահացու է, ու մենք կորցնում ենք մեր բնությունը:
     Այս տարի ևս արագիլներին աղտոտել են: Այս տարի ևս, արդեն հողերին զուգահեռ, Հայաստանից մի այլ բնույթի կտոր է պակասելու»:

3866 | 0
Facebook