Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր նորաթուխ, պողպատյա ոստիկաններն ա՛յ սենց են պողպատում». Արման Վերմիշյան

09:30, ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
«Մեր նորաթուխ, պողպատյա ոստիկաններն ա՛յ սենց են պողպատում». Արման Վերմիշյան

Օգտատեր Արման Վերմիշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր նորաթուխ, թավշյա, պողպատյա, երկաթյա, ունիվերսալ ոստիկանությունը փաստորեն տեղակայվել է ոչ ավել, ոչ պակաս ռազմական վարժարանի տարածքում...
     Սա Շոպրոնի փողոցն է։ Փաստորեն, մեր նորաթուխները ա՛յ սենց են պողպատում։ Բոլոր մայթերի նախկին ու ներկա կանաչ տարածքների վրա են մեքենաները կայանում։ Երեկ էլ իրանցից մեկի հետ շատ հետաքրքիր զրույց ունեցա, չալարեմ ձայնագրությունն էլ ռեգիստրատորից կհանեմ։ Բայց եթե կարճ ասեմ, մարդն ասում էր՝ բա տեղ չունենք կայանելու, որտեղ կայանենք... բա՜։ Կեցցեն ռեֆորմները»:

8467 | 1
Facebook