Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ»

08:51, ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մտադրություն չունի մնալ քաղաքականության մեջ և օրենսդիր կամ գործադիր մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնել: «Ըստ մեր տեղեկությունների՝ նա իր մտերմիկ շրջապատում է ասել այդ մասին: Ավելին, մենք տեղեկացանք, որ նա նախընտրում է տեղափոխվել մասնավոր ոլորտ և այդ մասին արդեն ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, թե չի ցանկանում ո՛չ գործադիրում, ո՛չ էլ օրենսդիրում որևէ պաշտոն զբաղեցնել:

Խոսքը կապի ծառայություն մատուցող ընկերություններից մեկն է, որտեղ Ավինյանն իրեն տեսնում է ղեկավարի պաշտոնում, և նշանակվելուց հետո իր կողքը կհավաքի իր թիմակիցներին, որոնց հետ աշխատել է կառավարությունում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

19013 | 0
Facebook