Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Խաչատուրովին հեռացրեցին, որովհետև նա մի քայլ հետ չէր գնա». Շուշան Պետրոսյան

00:00, ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
«Խաչատուրովին հեռացրեցին, որովհետև նա մի քայլ հետ չէր գնա». Շուշան Պետրոսյան

«Խաչատուրովին հեռացրեցին, որովհետև նա մի քայլ հետ չէր գնա»,- Մարգարիտ Եսայանի «Ծուռը նստենք» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ անդրադառնալով բանակն անփորձ սպաներով համալրելու և փորձառու հայրենասեր հրամանատարներին բանակից հեռացնելու թեմային:

«Ատելություն են սերմանում, որ հայը հային ատի, ստիպում են, որ մենք՝ լեռնցիներս, ապրենք ամերիկյան ինչ-որ ստանդարտներով: Ավելի շատ խոսվում է գերեվարվածների, քան կռված հերոսների մասին: Գերեվարվածների 2 տեսակ կա, որ զենքը ձեռքին հանձնվում է և որ կռվում է մինչև վերջ»,- ասաց երգչուհին՝ կոչ անելով գերիներին հերոս չանվանել: «Հերոսը Մեղրյանն էր, որ փորձում էր Շահումյանը պահել, Ազգալդյանն էր, Մոնթեն էր, ապրիլյանից, վերջին պատերազմից կային նվիրյալ հերոսներ»,- կարծիք հայտնեց երգչուհին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

6451 | 3
Facebook