Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադրբեջանի հետ մշտապես իրականացվում են Ղարաբաղի հարցով շփումներ»․ Պեսկով

15:54, հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ.
«Ադրբեջանի հետ մշտապես իրականացվում են Ղարաբաղի հարցով շփումներ»․ Պեսկով

Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ շփումները մշտապես իրականացվում են եռակողմ պայմանավորվածությունների իրագործման շրջանակներում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում են արդյոք ինչ-որ բանակցություններ ադրբեջանական կողմի հետ՝ Փաշինյանի հետ Պուտինի հանդիպումից հետո։
     «Բոլորը համաձայն են, որ եռակողմ պայմանավորվածությունների դրույթների իրականացումը շատ կարևոր է։ Եվ դրանց իրագործման շրջանակներում շփումներ են իրականացվում թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի հետ»,- ասել է Պեսկովը։
     Կրեմլի ներկայացուցիչը հստակեցրել է, որ հուլիսի 7-ի երեկոյան կայացած ռուս-հայկական բանակցությունների ընթացքում առաջնորդները մանրամասն խոսել են երկկողմ հարաբերությունների մասին:
     «Քննարկվել է եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը և բնականաբար, առևտրատնտեսական համագործակցությունը»,- ասել է Պեսկովը:

5082 | 1
Facebook