Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սևակն անճշտություն է թույլ տվել՝ ասելով՝ մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում»». Սամվել Սևադա

02:12, ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
«Սևակն անճշտություն է թույլ տվել՝ ասելով՝ մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում»». Սամվել Սևադա

Գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՄԵՆՔ...
     Պատմությունը մեզ ներել է...
     Բոլորին էլ ներում է: Ավելի ճիշտ` ներելու աստիճան անտարբեր է:
     Պատմությունը` որքան գիտենք, որպես գիտություն, պետք է որ չոր ու ցամաք թվերի ու փաստերի վրա հիմնված լինի:
     Զգայական որևէ բան խանգարում, խեղաթյուրում է պատմությունը:
     Մենք՝ հայերս, որպես ազգ, էթնոս, ժողովուրդ... Ինչպես կուզեք անվանեք, շատ զգայական ենք ի բնե ու ի ծնե:
     Սիրում ենք հիշել Հայկին իր նետուաղեղով Բելի դոշը բացած, Խելառ Դավթին` Մսրա Մելիքին, նրա մորն ու կնկան չոքացրած, Անդրանիկին ու ... Մի խոսքով:
     Քանի որ փոքր ածու ենք, սիրում ենք որ մեզ սիրեն, երբեմն հասկանան, խղճան, մեզ համար ցավան: Բայց ոչ երբեք` մեզնից վախենան:
     Սևակը մեղմորեն անճշտություն է թույլ տվել` ասելով՝ մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում...
     Լավ էլ գերասասում ենք:
     Դարձյալ նույն դիագնոզն է: Փոքրին սազական բան է: Մեր անեկդոտները մեր փոխարեն խոսում են:
     Հայը, թուրքը, վրացին... և այլն:
     Մենք մեր ունեցածները անտեսում, ջարդում, փչացնում, քանդում ենք: Ու հետո ուրիշներից ենք նեղանում:
     Հիմա էլ մոդա է` Յունեսկոյի ու նրա նմանների վրա ենք մուննաթ գալիս:
     Տարբեր առիթներով ամենատարբեր մեծահարուստների «դաչաների» այգիներում, պարիսպների տակ, բակում տեսել եմ հայկական հին խաչքարեր, արժեքավոր որմնաքանդակներ, որոնք տեղահան արել տարբեր սրբավայրերից բերել զարդարել են իրենց ամառանոցները:
     Բայց դրանք հանրության սեփականությունն են: Պիտի մնան այնտեղ, որտեղ որ եղել են ի բնե:
     Մեր երկիրն էլ հավակնություն ունի դառնալու տուրիստական երկրամաս:
     Այդ մեծ ու փոքր հուշարձանները պիտի մնան իրենց տեղերում, մաքրված, խելացիորեն ու անհրաժեշտության դեպքում մասամբ վերականգնված, որ բոլորը տեսնեն, հասկանան, ճանաչեն մեզ:
     Որտեղ մտնում ես ավերակ է: Որտեղ մտնում ես` թալանված է:
     Մի խոսքով` անիմաստ է դառել ասել ու խոսել այդ մասին:
     Ինչպես ասում են` շունը հաչա` քամին փչե:
     Մի քանի օր առաջ Ուշիի Սբ. Սարգիս վանական համալիրի տարածքում էի:
     5-ից 7-րդ դարերում ստեղծված պատմական ու մշակութային մեծ արժեք և ճարտարապետական գլուխգործոց:
     Վերջին 15 տարիների ընթացքում բազմիցս եմ այցելել:
     Կարծես նոր-նոր սկսել են թեթևակի վերականգնողական աշխատանքներ: Քարերն համարակալել են:
     Բայց տարածքը ամբողջովին բաց է ու «հավատացյալ» ժողովուրդը մոմերով զինված կրկին ոնց ուզում վարվում է:
     Շահ Աբասի ու Չինգիզ խանի ականջը կանչի...
     Բարի օր Ձեզ....»:

5469 | 0
Facebook