Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դատարանը մերժեց մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը»․ Արամ Վարդևանյան

11:24, հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ.
«Դատարանը մերժեց մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը»․ Արամ Վարդևանյան

«Վերաքննիչ քրեական դատարանը, Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժեց մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը»,- քիչ առաջ դատարանի բակում լրագրողներին հայտնեց «Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Դատարանը մերժեց բավականին դողդողացող ձայնով․ ամեն ինչ հասկանալի է, բայց իրավաչափ չէ։ Բոլոր դեպքերում մենք եկել էինք Վերաքննիչ դատարան՝ արդարադատության ակնկալիքով»,- նշեց նա։

Վարդևանյանի խոսքով՝ ինչքան էլ ապօրինությունները շարունակվեն, միևնույն է, Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ։

«Դատարանը մերժեց մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը»․ Արամ Վարդևանյան
6420 | 5
Facebook