Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դուբայում հզոր պայթյուն է որոտացել

11:42, հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ.
Դուբայում հզոր պայթյուն է որոտացել

Դուբայում չորեքշաբթի երեկոյան հզոր պայթյուն է որոտացել, հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ հղում անելով ականատեսներին:
     Al Arabiya հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ պայթյունը որոտացել է Ջեբել Ալի նավահանգստի տարածքում՝ առևտրային նավի վրա կոնտեյներներից մեկում բռնկված կրակի հետևանքով։
     Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
     Ինչպես հայտնում են իշխանությունները, հրդեհը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել։

Դուբայում հզոր պայթյուն է որոտացել
6284 | 0
Facebook