Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայիթիի նախագահին սպանած վարձկանները ոչնչացված են

10:48, հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ.
Հայիթիի նախագահին սպանած վարձկանները ոչնչացված են

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո 4 վարձկան է ոչնչացվել, ևս 2-ը՝ ձերբակալվել: Այս մասին հայտնել է երկրի ոստիկանապետը, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
     Հայիթիի կապի նախարարն ավելի վաղ հայտնել էր ենթադրյալ հանցագործների ձերբակալման մասին։
     Հայիթիի կառավարության ղեկավարի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը տեղի բնակչությանը կոչ է արել խուճապի չմատնվել, քանի որ իրավիճակը վերահսկողության տակ է:
     Հիշեցնենք՝ Հայիթիի նախագահը մահացու վիրավորում է ստացել հուլիսի 7-ի գիշերը՝ նստավայրի վրա հարձակման ժամանակ։

5678 | 0
Facebook